Գործնական աշխատանք (47, 50)

47. Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը. Ա. Այդ գործարքը մեզ բոլորովին էլ (ձեռնատու, ձեռնտու) չէ, ուստի մենք հրաժարվում ենք: Բ. Չորս ամիս աշխատավարձ չէր ստացել, որի հետևանքով վատացել էր նրա (ընտանեկան, ընտանեական) դրությունը: Գ. Մասնագիտական խորհուրդը երիտասարդի ատենախոսությունը գնահատեց ըստ (արժանավույն, արժանվույն): Դ. (Ներողություն, ներեղություն) խնդրելու փոխարեն հոխորտում է: Ե. Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տասը, տաս) դրամ: Զ. Լեռնագնացները, հաղթահարելով հերթական (բարձունքը, բարձրունքը), շարունակեցին իրենց երթը դեպի ամենաբարձր գագաթը: 50. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ական կամ -ային ածանցներով: Read More…

Եզոպոս. «Առակներ»

Եզոպոսը անտիկ աշխարհի առաջին առակագիրն է և ժանրի սկզբնավորողը։ Եզոպոսի մասին հիշատակում է Հերոդոտոսն իր «Պատմության» մեջ, որի հիման վրաենթադրվում է, որ Եզոպոսը ապրել է Ք. ա. 6-դ. դարում,Սամոս քաղաքում, եղել է ոմն Յադմոնի թրակացի կամ փռյուգիացի ստրուկը և սպանվել է Դելփիքում։ Եզոպոսին հիշատակում է նաև հույն կատակերգու Արիստոփանեսը: Ինչպես նշում է Պլատոնը իր «Ֆեդոն» տրամախոսության մեջ, Սոկրատեսը, սպասելով Read More…

Գործնական քերականություն (45, 46)

45. Տրված առածները հականիշների օգնությամբ լրացրո՛ւ: Ամռան փուշը ձմռան նուշը: Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար։ Դուրսը քահանա, ներսը սատանա։ Գիտունին գերի եղիր անգետին ոչ սիրելի: Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր: Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում։ 46. Առանձնացրո՛ւ բայերը: Երբեք, մազեր, վազել, խմել, պարտեզ, պայման, խոսել, մտադրվել, մտածել, երազել, ափսե, պատերազմ, պատմություն, վերցնել, ցանկանալ: Վազել, խմել, խոսել, մտադրվել, մտածել, երազել, վերցնել, ցանկանալ:

«Հազարան հավք» ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

12.ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ Արեգն Աստված կանչեց ու գնաց: -Հե¯յ, Կախարդական աշխարհ, ո՞ւր ես, քեզ եմ գալի: Գնա¯ց, գնա¯ց Արեգը, հասավ Սև-սև քարերին: Ի¯նչ զարհուրելի, ի¯նչ անմարդկային ձեներ հանեցին Սև-սև քարերը: Տեսան, որ Արեգը հետ չի նայում, գոռացին. -Բռնեցի¯նք, ըհը, բռնեցի¯նք: Էլ ճղճղացին, էլ հարազատների ձեներով աղերսագին օգնություն կանչեցին… Արեգն առանց հետ նայելու անցավ, ու ձեները Read More…

«Հազարան հավք» ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

11.ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ Թռա¯վ, թռա¯վ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը` սպիտակ, ջուրը` սպիտակ, խոտը` սպիտակ, ծաղիկը` սպիտակ: Իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին. — Էստեղ վերջանում է իմ թագավորությունը, էս սահմանից դենը սկսվում է Սպիտակ աշխարհը,- ու ձայն տվեց. — Ձո¯ւկ ախպեր… Ջրերն ալեկոծվեցին, ու ծովը Read More…

Հազարան հավք ԱՐԵԳԸ ՀՈՒՐԻ-ՓԵՐԻՆԵՐԻ ՄՇՏԱԴԱԼԱՐ ԱՅԳՈՒՄ

ԱՐԵԳԸ ՀՈՒՐԻ-ՓԵՐԻՆԵՐԻ ՄՇՏԱԴԱԼԱՐ ԱՅԳՈՒՄ Քամի Ձին Արեգին բարձրացրեց օդ ու սուրաց կայծակի ու փոթորկի նման դեպի լուսեղեն ոգիների Մշտադալար Այգին: Էնտեղ անվերջանալի կանաչ-կարմիր գարուն էր ու լույս: Անթառամ այգիների երփներանգ, բուրավետ ծաղիկների մեջ փայլատակում էին շողակնի ու փիրուզի ապարանքները, ճաճանչելով կարկաչում էին անմահական ջրերը, ու զվարթ աղմուկով երգում էին դրախտի հավքերը: Ցած իջավ Արեգը սարից, Read More…

«Հազարան հավք» ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ Շատ գնաց Արեգը, թե քիչ գնաց, վերին Աստված միայն գիտի, գնա՜ց, հասավ Կարմիր աշխարհ: Հասավ Կարմիր աշխարհ. երկինքը` կարմիր, գետինքը` կարմիր, ջուրը` կարմիր, խոտը` կարմիր, ծաղիկը` կարմիր: Քամի Ձին ծիածանի վրայով էլ անց կացավ ու Արեգին իջեցրեց Կարմիր աշխարհի Կարմիր քաղաքի մոտ: Առաջ գնաց Արեգը, գնաց, տեսավ` քաղաքի առջև ժողովուրդ է հավաքված: Read More…

Գործնական աշխատանք (36, 37)

36. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով: Երկինքը քերելու չափ բարձր — Երկնաքեր բարի մտքով — Բարեմիտ վատ համբավ ունեցող — անպատիվ հեշտությամբ թեքվող — դյուրաթեք խաժ աչքեր ունեցող — խաժակն կյանքը սիրող — կենսասեր հանրության կողմից ճանաչված — Հանրաճանաչ կյանքով ուրախացող — Կենսուրախ 37. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով: Մանր նկարներ անող — մանրանկարիչ թռչուններ բուծելու տեղ — թռչնաբուձարան գյուղի տնտեսությանը հատուկ — գյուղատնտեսական Read More…

«Հազարան հավք» ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի… — Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը: Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ: — Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է Read More…

«Հազարա» ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ Գնում է արի Արեգը, գնում հասնում է Սև աշխարհ: Տեսնում է` երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, փետը սև: Էս սև ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սև, բարձր տուն, ու տնից մի աղջկա լացի ձեն է գալիս: Վերև է նայում, լուսամուտի մոտ տեսնում է` մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն է Read More…