Մաթեմատիկայի օլիմպիադայի խնդիրներ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 5-րդ ԴԱՍԱՐԱՆ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՓՈՒԼ 2023-2024 ՈՒՍՏԱՐԻ

Տևողությունը – 2 ժամ 30 րոպե

1․ Հաշվել արտահայտության արժեքը. (2023: 17 ∙ 7 + 7): (432 − 144: 6:2)

1) 1

2) 2

3) 35

4) այլ պատասխան

2․ Քանի՞ անգամ է 0 թվանշանը գրված հետևյալ թվի թվանշաններով գրառման մեջ․երկու
հարյուր յոթ միլիարդ քսանմեկ միլիոն հարյուր չորս հազար իննսունվեց։

1) 3

2) 4

3) 5

4) 6

3. Որքա՞ն է երկու թվերի գումարը, եթե այն 9-ով ավելի է առաջին թվից և 3 անգամ մեծ երկրորդ թվից։

1) 36

2) 27

3) 18

4) 12

4․ Դավիթը 5 րոպեում կատարեց 450 քայլ։ Նրա մի քայլի երկարություն 60 սմ է։ Նշվածներից ո՞րն է Դավիթի արագությունը։

1) 54 մ/ր

2) 60 մ/ր

3) 72 մ/ր

4) 75 մ/ր

5․ Ժամը քանի՞սն է, եթե հայտնի է, որ օրվա անցած մասը 3 ժ 30 րոպեով ավելի է օրվա մնացած
մասից։

1) 13 անց 45 րոպե

2) 14 անց 15 րոպե

3) 15 անց 30 րոպե

4) այլ պատասխան

6․ Ամենաքիչր ո՞ր թվանշանն է հանդիպում75-ից մեծ և 150-ից փոքր բոլոր բնական թվերի
գրառումների մեջ։

1) 0

2) 5

3) 6

4) այլ պատասխան

7. Ո՞ր թվանշանով է ավարտվում 100-ից փոքր բոլոր կենտ թվերի արտադրյալը։

1) 1

2) 3

3) 5

4) 9

8. Ֆուտբոլի առաջնության 3 խաղում թիմը խփել է 3 գնդակ և բաց թողեց 3 գնդակ։ Յուրաքանչյուր հաղթանակի համար թիմը ստանում է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ պարտության համար՝ 0 միավոր։ Նշվածներից ո՞րը չի կարող լինել այդ թիմի հավաքած միավորների քանակը։

1) 3

2) 4

3) 5

4) 6

9․ 4 ջուլհակը 6 օրում, օրական 10 ժամ աշխատելով, 120 մ կտավ գործեցին։ Քանի՞ ջուլհակը 140մ կտավ կգործեն 5 օրում, օրական 8 ժամ աշխատելով։

1) 6

2) 8

3) 5

4) 7

10. Մեծ և փոքր 30 տուփերում կա 438 մատիտ։ Յուրաքանչյուր մեծ տուփում կա 18 մատիտ, իսկ փոքրում՝ 12։ Տուփերից քանի՞սն է մեծ։

1) 11

2) 13

3) 15

4) 17

11. Էլեկտրոնային ժամացույցը ցույց է տալիս ժամը և րոպեն (օրինակ՝ 02 ։ 23)։ Օրվա ընթացքումքանի՞ անգամ է ժամացույցի ցույց տված թվանշանները համընկնում 2023 թվի թվանշանների հետ ( 1 հատ՝ 0, 2 հատ՝ 2, 1 հատ՝ 3 ):

1) 7

2) 8

3) 9

4) այլ պատասխան

12․ Երբ որդու տարիքը լինի 3 անգամ մեծ, քան հիմա, հոր տարիքը 4 անգամ մեծ կլինի որդու տարիքից։Քանի՞ անգամ է հոր տարիքը մեծ որդուտարիքից։

1) 4

2) 7

3) 8

4) 10

13․ Չորս տարբեր բնական թվերի արտադրյալը մեծ է 30-ից և փոքր է 40-ից։ Գտնել այդ թվերի գումարը։

1) 11

2) 12

3) 14

4) այդպիսի թիվ չկա

14․ Քանի՞ քառանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների արտադրյալը հավասար է 4-ի:

1) 4

2) 6

3) 8

4) 10

15․ A, B, C և D կետերը ուղիղ գծի վրա նշված են ինչ-որ հերթականությամբ։ Հայտնի է, որ AB=100, AC=12, BD=35 և DC=123: Գտնել BC հատվածի երկարությունը։

1) 65

2) 77

3) 88

4) 112

16․Ամսաթիվը երբեմն գրվում է 4 թվանշանով՝ օրը և ամիսը ( օրինակ հունվարի 2 կգրվի այսպես` 02․01)։ Տարին քանի՞ ամսաթիվ ունի, որոնք գրվումէ միայն 0, 1, 2 թվանշաններով։

40

17․ Միքայելն ընտրեց մի թիվ, այն բազմապատկեց իրենով, ստացվածին գումարեց 11, արդյունքը բազմապատկեց 4-ով և ստացավ 300: Ի՞նչ թիվ էր ընտրել Միքայելը:

8

18․Եթե եռանիշթվին ձախից կցագրենք 3 թվանշանը, ապա կստանանք սկզբնական եռանիշթվից 9 անգամ մեծ թիվ։ Գտեք սկզբնական եռանիշթիվը։

375

19․ Բազմահարկ շենքի ամբողջ առաջին հարկը խանութ է։ Շենքի զույգ համարով յուրաքանչյուր հարկումկա 3, իսկ կենտ համարովյուրաքանչյուր հարկում՝ 4 բնակարան։Ո՞ր համարի հարկում է գտնվում 60-րդ բնակարանը։

19

20․ Դասարանը զարդարված է կարմիր, կապույտ և սպիտակ փուչիկներով։Բոլոր փուչիկների քանակը 27 հատով շատ են քան սպիտակները, 20-ով շատ՝ քան կապույտները և 23-ով շատ՝ քան կարմիրները։Քանի՞ փուչիկով է զարդարված դասարանը։

35

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով